«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Էրդողանի գրասենյակն առաջին բանակցություններն է վարել Բայդենի վարչակազմի հետ

Էրդողանի գրասենյակն առաջին բանակցություններն է վարել Բայդենի վարչակազմի հետ
03.02.2021 | 14:01

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը և Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը բանակցություններ են վարել, գրում է Անադոլու գործակալությունը: Քալինը և Սալիվանը քննարկել են Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները, Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրական ծովի, Աֆղանստանի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի իրավիճակը:


Հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին շփումն է:

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ